ՀՀ բնապահպանության նախարար
Էրիկ Գրիգորյան
«Հայաստանի Հանրապետության վերականգնվող
էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ
գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանից
Հարգելի պարոն Գրիգորյան
«Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա»
ՀԿ-ն, հիմնվելով 110 ներդրողների մտահոգությունների, դժգոհությունների և բողոքդիմումների
վրա, խիստ մտահոգություն է հայտնում վերջին շրջանում ՀՀ
բնապահպանության նախարարության կողմից ձեռնարկված և ձեռնարկվող
ջրօգտագործողների՝ ի դեմս ՓՀԷԿ-երի իրավունքները խախտող ու շահերը խաթարող
քայլերի, որոշումների և նախաձեռնությունների վերաբերյալ, մասնավորապես՝
ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգը չի ապահովվում
և անժամկետ ձգձգվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից այն
պարագայում, երբ դրա տրամադրումը կոնկրետ ժամկետներում սահմանված և
ամրագրված է ՀՀ Ջրային օրենսգրքով և համապատասխան օրենքներով:
Գետերի բնապահպանական թողքի գնահատման վերաբերյալ ՀՀ 2011թ.-ի հունիսի 30-
ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու և ավելի մեծ չափաքանակ սահմանելու
մասին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնված և արդեն
ընդունված նախագիծը, որը խիստ հարցականի տակ է դնում, ավելին՝ խախտում է
ներդրողների՝ հատկապես ՓՀԷԿ-երի պետության կողմից տրամադրված և
ամրագրված իրավունքները: Ըստ էության, նման կարգի նախագծերի մշակումը,
հանրային և մասնագիտական քննարկումն ու հաստատումը ոչ միայն բխում
են օրենսդրական պարտականություններից, այլ նաև պարտադրում են ներգրավել
բոլոր անհրաժեշտ շահառուներին և շահագրգիռ կողմերին, ինչը տվյալ դեպքում
պատշաճ մակարդակով չի իրականացվել՝ հարցականի տակ դնելով պետականության
և ժողովրդավարության ապահովման ամենաարժեքային և կատեգորիալ հիմքերից
մեկը՝ Իրավունքի գերակայությունը:
Համաձայն ՀՀ Ջրային օրենսգրքի և օրենքների՝ ՀՀ բնապահպանության
նախարարության կողմից ջրօգտագործողներին տրամադրվել են ջրօգտագործման
թույլտվություններ, որոնք այսօր ոչ միայն վերջինիս կողմից չեն ապահովվում, այլ նաև
խախտվում են: Մենք բազմիցս անրադարձել ենք այդ խնդրին, սակայն այն դեռևս
անտեսվում է:
Ելնելով վերոնշյալից՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա
արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն, համաձայն ՀՀ Սահմանադրության 51 հոդվածի և
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ
ОО “АССОЦИАЦИЯ ПРОИЗВОДИТЕЛЕЙ ВОЗОБНОВЛЯЕМОЙ ЭНЕРГИИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ”
“RENEWABLE ЕNERGY PRODUCERS ASSOCIATION OF REPUBLIC OF ARMENIA” NGO
ՀՀ, Երևան, 0010, Փ. Բուզանդի 3 e-mail: [email protected] +374 10 563448
Ереван, 0010, ул. П. Бюзанда 3, РА URL: www.repa.am +374 94 441919
3 P. Buzand str., 0010, Yerevan, RA
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` պահանջում է
տրամադրել հստակ և ամբողջական տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ՝
1. Որո՞նք են ՀՀ 2011թ.-ի հունիսի 30-ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու,
ավելի մեծ չափաքանակ սահմանելու, հարցի շուրջ առանց խորքային հանրային և
գիտական խորն ուսումնասիրություններ և հետազոտություններ անցկացնելու,
գետերի առանձնահատկությունների ու յուրահատկությունների նշանակությունն
անտեսելու մասին իրական հիմքերն ու մասնագիտական և փորձագիտական
հիմնավորումները, քանի որ սույն որոշումը մեծապես հակասում է ՀՀ
բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ջրօգտագործման
թույլտվությունների օրինական հիմքերին, ինչի պատճառով ՀՀ-ում մեկ հարյուրից
ավել տնտեսվարող ներդրողների գործունեությունը խիստ վտանգված է:
2. Համաձայն 30 հունվարի 2003 թվականի N75-Ն ՀՀ կառավարության որոշմանը՝
ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմինը
համարվում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Սակայն այսօր վերջինիս
կողմից որևէ ձևով չեն ապահովվում օրինական շահառուների՝ ներդրող
ջրօգտագործողների իրավունքները, ավելին՝ նոր և անիրատեսական էկոթողքի
սահմանումներով, ոլորտին պատճաշ կարգով չհետևելու և չնպաստելու հետևանքով,
ճիշտ, անաչառ և ժամանակակից ջրաչափական եղանակների բացակայության
պայմաններում ջրերի կառավարման ոլորտը դառնում է էլ ավելի խոցելի:
Ստեղծված իրավիճակում ՀՀ բնապահպանության նախարարությունն ինչպիսի՞
կոնկրետ քայլեր է պատրաստվում նախաձեռնել նման կարգի թերությունները շտկելու
ուղղությամբ:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող
էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն հարկ է համարում իրազեկել, որ վերոնշյալ
ջրօգտագործող սուբյեկտները պատրաստվում են նախաձեռնել կոնկրետ քայլեր՝ հանրային
լայն լսումներ, մեծ ասուլիսներ, վերահսկողական հետաքննություն, օրենսդրական և
իրավական բարեփոխումներ՝ վերհանելու իրողությունը և օրենքի ողջ խստությամբ
պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին՝ պաշտպանելով Հայաստանի
Հանրապետությունում ներդրողների և ջրօգտագործողների լիիրավ իրավունքներն ու
շահերը:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն`
քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն
ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող
տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում ենք տեղեկություն ստանալու
հարցմանը պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Կանխավ շնորհակալ եմ` Ռոման Մելիքյան