00:00:00

ՀՀ կառավարության մեսիջը շատ ուժեղ էր, բայց ավելի կարեւոր է նոր կառույցների ամրապնդումը. Ռիչարդ Միլս

15:20, 07 հուլիս 2018 Աշխարհ

Կառավարության մեսիջը, որ սա նոր էջ է կոռուպցիայի դեմ պայքարում, շատ ուժեղ էր եւ շատ արդյունավետ: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի կառավարության քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում, ԱՄՆ դեսպանը պատասխանել է. «Առաջին հերթին այդ մասին պետք է դատեն Հայաստանի քաղաքացիները, նրանք պետք է որոշեն, թե որքան ճիշտ է կառավարությունը կարգավորում խնդիրները: Իմ կողմից կասեմ, որ իմ կարծիքով կառավարության հաղորդագրությունը, որ սա նոր էջ է, շատ ուժեղ էր եւ շատ արդյունավետ: Նրանք մեզ ազդանշան են տվել, որ ցանկանում են նոր հայացք գցել կոռուպցիայի դեպքերի վրա, սակայն, իմ կարծիքով ավելի կարեւոր է ամրապնդել նոր կառույցներ, նոր օրենքներ, որոնք կապահովեն համակարգի արդարությունը, կապահովեն, որ կոռուպցիայի խնդիրը կարող է հաղթահարվել համակարգային ձեւով: Դա իրոք շատ կարեւոր է: Մենք ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության եւ մի շարք այլ ծրագրերի միջոցով քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ավելի մեծ աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարում, այս հաստատությունների կառուցման գործում, որպեսզի կոռուպցիան երկարաժամկետ բացառվի: Մենք ակտիվ քննարկումներ ենք անցկացնում կառավարության հետ այս հարցերի շուրջ»::

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր