00:00:00

Կանադայում շոգից մահացածների թիվը հասել է 50-ի

03:48, 07 հուլիս 2018 Աշխարհ

Կանադական Քվեբեկ նահանգում ուժեղ շոգից մահացած մարդկանց թիվը հասել է 50-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կանադական աղբյուրին: Ավելի վաղ հաղորդվում էր 33 զոհի մասին: Քվեբեկ նահանգի առողջապահության նախարար Լյուսի Չարլբուան հաստատել է, որ զոհերի թիվը հասել է 50-ի: Աղբյուրի տվյալներով՝ ուրբաթ առավոտյան Կանադայի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել էր Մոնրեալում սպասվող շոգի և փոթորիկի մասին: Միայն Մոնրեալ քաղաքում 28 մարդ է մահացել: Նշվում է, որ վտանգի մակարդակը շարունակում է բարձր լինել՝ չնայած օդի խոնավության մակարդակի նվազմանը: Ավելի վաղ տեղի արտակարգ բուժօգնության ծառայությունից հայտնել էին, որ օրական 1200 զանգ են ստանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր