00:00:00

Թեհրանը հիասթափված է Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ եվրոպական առաջարկից. Ռոհանի

20:35, 06 հուլիս 2018 Աշխարհ

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը փրկելու շուրջ համագործակծության վերաբերյալ ԵՄ առաջարկը հիասթափեցնող է: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը: Նրա խոսքով՝ առաջարկը համագործակցության շարունակություն համար հստակ մեթոդ կամ օպերատիվ լուծում չի պարունակում, այլ՝ միայն մի շարք ընդհանուր պարտավորություններ, ինչպես եւ Եվրամիության նախկին հայտարարություններում էր: Ըստ Ռոհանիի՝ Թեհրանն ակնկալում էր, որ եվրոպացիները հստակ եւ պարզ փաթեթ կներկայացնեն: Ռոհանին հիշեցրել է, որ Իրանը կշարունակի աշխատել Եվրոպայի հետ միայն այն դեպքում, եթե ապագայի հույս կա: «Եթե Վիեննայում (ուրբաթ) եվրոպական երկրների նախարարների հանդիպման ժամանակ աշխատանքի միտումը բավական խոստումնալից լինի, որն Իրանին կստիպի շարունակել համագործակցությունն ու համատեղ աշխատանքը, մենք կշարունակենք համագործակցել Եվրոպայի հետ», - ասել է Իրանի նախագահը: Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ի՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից միակողմանի դուրս գալուց հետո տնտեսական, բանկային եւ նավթային ոլորտներում խնդիրներ են առաջացել, ինչը Իրանում ներդրումներ կատարող ընկերություններին ստիպել է կասկածել՝ հարկ է արդյոք շարունակելու իրենց գործունեությունը երկրում` կոչ անելով Եվրոպային լուծել այդ խնդիրները: Մերկելը, իր հերթին, հայտարարել է, որ առաջարկվող փաթեթը կենտրոնանում է ընդհանուր եւ հիմնարար հարցերի վրա, եւ բանակցությունները կշարունակվեն մանրամասներով: Նա նշել է, որ եվրոպական երկրները վճռական են պահպանել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը եւ հավատացած են, որ բանակցությունները պետք է ավարտվեն հանգիստ մթնոլորտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր