00:00:00

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը Թեհրանին կոչ է արել դադարել սպառնալ «միջուկային համաձայնագրից դուրս գալով»

19:41, 06 հուլիս 2018 Աշխարհ

Եվրոպական երկրները դժվաչ թե կարողանան մինչեւ նոյեմբեր տնտեսական որոշումներ նախապատրաստել Իրանի համար, որոնք կփրկեն Իրանի միջուկային համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, փոխանցում է RTL-ն: Նա կոչ է արել Թեհրանին դադարել սպառնալ «միջուկային համաձայնագրից դուրս գալով»: «Նրանք պետք է դադարեն սպառնալիքներ հնչեցնել, որպեսզի մենք կարողանանք լուծումներ գտնել, որպեսզի Իրանն անհրաժեշտ տնտեսական փոխհատուցում ստանա»,- ասել է Լե Դրիանը: Նրա խոսքով՝ եվրոպական գերտերությունները, ինչպես նաեւ Ռուսաստանը եւ Չինաստանը փորձում են ֆինանսական մեխանիզմ ստեղծել՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից նախատեսվող կոշտ պատժամիջոցների մեղմացման համար: «Մենք փորձում ենք դա անել օգոստոսի սկզբին սպասվող պատժամիջոցների կիրառումից առաջ եւ մինչեւ նոյեմբերին նախատեսված պատժամիջոցների լրացուցիչ փաթեթը: Օգոստոսին դա քիչ հավանական է, բայց մենք կփորձենք հասցնել մինչեւ նոյեմբեր»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր