00:00:00

Պեկինը սկսել է մաքսատուրք սահմանել ամերիկյան մի շարք ապրանքների համար

19:24, 06 հուլիս 2018 Աշխարհ

Պեկինը սկսել է մաքսատուրք սահմանել ամերիկյան մի շարք ապրանքների համար: Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանգը՝ կապված 34 մլրդ դոլարի չինական ապրանքի ներմուծման համար ԱՄՆ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու հետ, փոխանցում է Reuters-ը: Նրա խոսքով՝ Չինաստանը հանդես է գալիս առեւտրային հովանավորչության դեմ, եւ միակողմանի ճնշումն անօգուտ կլինի: «Երբ Միացյալ Նահանգներն անարդարացիորեն բարձրացրեց Չինաստանի դեմ սակագները, Պեկինն անհապաղ գործողության մեջ դրեց ԱՄՆ-ից որոշ ապրանքների համար բարձր մաքսատուրքեր»,- նշել է նա՝ մանրամասներ չներկայացնելով: Հարցին՝ ե՞րբ է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը վերջին անգամ խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նա պատասխանել է, որ Պեկինն ու Վաշինգթոնը հետեւողական կապ են պահպանում առանցքային հարցերով: «Ինչ վերաբերում է առեւտրի առանձնահատկություններին, ապա ի սկզբանե Չինաստանի դիրքորոշումը շատ հստակ էր եւ հետեւողական: Միացյալ Նահանգները բոլոր մակարդակներում հստակ հասկանում է Չինաստանի դիրքորոշումը»,- ասել է Լու Կանգը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր