00:00:00

Սա լրջագույն վտանգներով է հղի մեր երկրի համար. Գորգիսյան

19:24, 06 մարտ 2018

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը լուրջ մտահոգություններ ունի, որ Կառավարության կառուցվածքի մասին, ինչպես նաև հարակից օրենքները երկիրը ոչ թե խորհրդարանական համակարգի են տանում, այլ սուպերվարչապետացման: «Ամեն ինչ անում եմ դրա համար»,-խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց նա: Պատգամավորը նկատեց, որ բուհ-երի ղեկավար մարմինները պետք է անկուսակցական լինեն, չնշանակվեն վարչապետի կամ նախագահի կողմից: «Հիմա անում ենք հակառակը, բոլոր կարևորագույն օղակները դնում ենք վարչապետի ենթակայության տակ, կախված է լինում մեկ անձի որոշումներից, ի վերջո, ունենում ենք վարչապետ, ով վեր է  բոլոր տեսակի վերահսկղությունների, ով պատասխանատու չէ որևէ մեկի, ունենում ենք սուպերվարչապետ, մի հրեշ ինչ-որ, ով ամենաթողությամբ օժտված է լինելու: Սա լրջագույն վտանգներով է հղի մեր երկրի համար, մեր երկրի միջազգային վարկանիշի համար»,-հայտարարեց պատգամավորը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր