00:00:00

Մեքսիկայում հրավառության նյութերի պայթյունի հետեւանքով 24 մարդ է զոհվել

14:42, 06 հուլիս 2018 Աշխարհ

Մեքսիկայի Թուլթեփեկ քաղաքում հրավառության նյութերի պայթյունի հետեւանքով 24 մարդ է զոհվել, այդ թվում՝ հրշեջներ, որոնք եկել էին տուժածներին օգնելու, փոխանցում է «Գոլոս Ամերիկիի»–ն։ Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ զոհվածների թվում 4 հրշեջ կա եւ երկու ոստիկան։ Նրանք օգնության են շտապել առաջին պայթյունից հետո եւ զոհվել են հաջորդ պայթյունի ժամանակ։ Պայթյունի հետեւանքով ավերվել են 4 շենքեր, վիրավորվել են մի քանի տասնյակ մարդիկ։ Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն նշել է, որ պայթյունը սկսվել է չլիցենզավորված արհեստանոցում, այնտեղից այրվող նյութերը օդ են բարձրացել, ինչը հանգեցրել է եւս չորս պայթյունների: Թուլթեփեկը հայտնի է հրավառության նյութերի արտադրությամբ եւ դրա հետ կապված հաճախակի տեղի ունեցող միջադեպերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր