00:00:00

«Օբաման քիչ էր մնում պատերազմի մեջ մտներ Հյուսիսային Կորեայի հետ»․ Թրամփ

14:10, 06 հուլիս 2018 Աշխարհ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման «քիչ էր մնում պատերազմի մեջ մտներ Հյուսիսային Կորեայի հետ»։ Նման հայտարարություն Թրամփն արել է ԱՄՆ Մոնտանա նահանգում։ Նրա ելույթը հեռարձակվել է Fox News հեռուստաալիքով։ «Երբ ես եկա, Հս․ Կորեան մասշտաբային փորձարկումներ, մասշտաբային հրթիռային արձակումներ էր իրականացնում։ Եվ հարցրեք Օբամային, որը շատ մոտ էր պատերազմ սկսելուն, նա կարող էր կորցնել ավելի քան 50 մլն մարդ», - ասել է Թրամփը։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում կայացել է պատմական հանդիպում, որի արդյունքերով Թրամփն ու Հս․ Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստորագրել են փաստաթուղթ առ այն, որ Վաշինգտոնը Փհենյանին անվտանգության երաշխիքներ է տալիս, մինչդեռ Փհենյանն իր հերթին հաստատում է իր հանձնառությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր