00:00:00

Ֆիննական ԶԼՄ-ները հայտնել են Պուտինի և Թրամփի հանդիպան վայրը Հելսինկիում

03:24, 06 հուլիս 2018 Աշխարհ

Ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ կկայանա Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Նախագահական պալատում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ֆիննական լրատվամիջոցները: «Հուլիսի 16-ին Հելսինկիի Նախագահական պալատում տեղի կունենա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպումը», - ասվում է աղբյուրի հաղորդման մեջ: Նշվում է, որ նախագահ Թրամփը Հելսինկի է ժամանելու կիրակի երեկոյան, երկուշաբթի հանդիպում կունենա երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ, որին կհաջորդի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Թրամփը Ֆինլանդիայից կմեկնի երկուշաբթի երեկոյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր