00:00:00

Իրանը սպառնացել է արգելափակել նավթի մատակարարումը Պարսից ծոց

02:07, 06 հուլիս 2018 Աշխարհ

Իրանը հայտարարել է, որ նավթով բեռնված արտասահմանյան նավերի համար պատրաստ է փակել  Օրմուզի նեղուցը և արգելափակել մատակարարումները Պարսից ծոց, եթե ԱՄՆ-ը հասնի իրանական նավթի վաճառքի արգելքին։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի տեղեկացմամբ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Սարալլա» բազայի հրամանատարի տեղակալ Իսմայիլ Կաուսարին։ «Եթե նրանք պատրաստվում են արգելափակել իրանական նավթի արտահանումը, մենք թույլ չենք տա նավթն այլ երկրներ տանել Օրմուզի նեղուցով»,- ասել է Կոուսարին։ Նա նաև նշել է, որ Պարզից ծոցով դեպի Օրմուզի նեղուց անցնում է համաշխարհային նավթի պաշարների 20 տոկոսը, և աշխրահն ունի այդ ռեսուրսի կարիքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր