Եվրախորհրդարանը հաստատել է Շենգենյան գոտում իրականացվող ուղևորությունների մասին տեղեկությունների և լիազորությունների համակարգը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ազատ վիզային ռեժիմն այլևս անվճար չի լինի, իսկ Շենգեն գոտի մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի թույլտվություն ստանալ:
«ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները, որոնք ազատված են վիզային պահանջներից, նոր կանոնների համաձայն՝ պետք է թույլտվություն ստանան ԵՄ մեկնելուց առաջ», - ասվում է հինգշաբթի ընդունված փաստաթղթում:
Նոր համակարգը, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականին, թույլ կտա հավելյալ ստուգումներ անցկացնել առանց վիզայի ճամփորդող անձանց նկատմամբ, ինչպես նաև նրանց նկատմամբ, ովքեր կարող են վտանգ ներկայացնել:
Ճանապարհորդելու համար թույլտվություն ստանալը կարժենա 7 եվրո, իսկ մինչև 18 տարեկան կամ 70-ից բարձր տարիքի ճանապարհորդների համար՝ անվճար:
Թույլտվությունը կգործի երեք տարի կամ մինչև անցաթղթի գործունեության ժամկետի սպառվելը: