00:00:00

Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորը Հայաստանին «օկուպանտ» է անվանել

19:48, 05 հուլիս 2018 Աշխարհ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի պատգամավոր  ծագումով ադրբեջանցի Շամիլ Այրըմը, ով նաև թուրքական «Marmara group» ռազմավարական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի փոխնախագահն է, խոսել է թուրք ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի մասին։ Առաջ քաշելով հակամարտության վերաբերյալ թուրք-ադրբեջանական անհեթեթ պնդումները` պատգամավորը մասնավորապես ասել է․ «Ադրբեջանի անկախացումից ի վեր ես միշտ գնում եմ այնտեղ։ Ցանկացած հարթակում պայքար եմ մղում հայկական լոբբիի դեմ մեր օկուպացված հողերի համար։ Հայաստանն օկուպանտ պետություն է։  Նրանք պետք է դուրս գան ադրբեջանական հողերից։ Նոր շրջանում էլ որպես պատգամավոր շարունակելու եմ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի հարցում, որը Ադրբեջանի արդար գործն է։  Այսօր Ադրբեջանը այնպիսի պետություն է, որը տարածաշրջանում զարգանում է ամեն օր։ Նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ուժեղ Ադրբեջանը բարեկամներին վստահություն է ներշնչում, իսկ թշնամիներին՝ վախ»։
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր