00:00:00

Միջերկրական ծովում 60 ներգաղթյալի փրկած բարեգործական նավը ժամանել է Բարսելոնա

03:16, 05 հուլիս 2018 Աշխարհ

Իսպանական Proactiva Open Arms ոչ կառավարական կազմակերպության փրկարարական նավը, որն օրեր առաջ 60 ներգաղթյալի էր փրկել Միջերկրական ծովում, հասել է Բարսելոնայի նավահանգիստ: Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, նավում գտնվել են 50 տղամարդ, 5 կին և 5 երեխա: Բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Անաբել Մոնտեսը լրագրողներին հայտնել է, որ Կարմիր խաչի աշխատակիցները փրկված ներգաղթյալների բուժզննում կանցկացնեն, որից հետո նրանց կտեղաբաշխեն ժամանակավոր բնակավայրերում: Հուլիսի 1-ին Open Arms նավը Լիբիայի ափերին տասնյակ ներգաղթյալների է փրկել, որոնք փորձում էին ռետինե նավով հասնել եվրոպական ափեր: Իսպանիայի իշխանությունները թույլատրել են նավին մտնել Բարսելոնայի նավահանգիստ, քանի որ Իտալիայի և Մալթայի իշխանությունները հրաժարվել էին ընդունել նավը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր