00:00:00

Իրանը չի հրաժարվի միջուկային համաձայնագրից, եթե այն շարունակի շահավետ մնալ. Ռոհանի

00:11, 05 հուլիս 2018 Աշխարհ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Եվրամիությանը կոչ է արել իր երաշխիքներով աջակցել երեք տարի առաջ Վիեննայում կնքված միջուկային գործարքին: ArabNews-ի փոխանցմամբ, Ավստրիա կատարած այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվի միջուկային համաձայնագրից, եթե այն շարունակի շահավետ մնալ: «Եթե մյուս ստորագրողները, բացառությամբ ԱՄՆ-ի, կկարողանան երաշխավորել Իրանի շահերը, ապա Իրանը կմնա միջուկային համաձայնագրի մեջ», - ասել է Ռոհանին: Նա հավելել է, որ իր եվրոպական ուղեւորությունն ավելի լավ կներկայացնի Իրանի եւ Եվրոպայի երկրների միջեւ համագործակցությունը: Հուլիսի 6-ին Վիեննայում կհանդիպեն Իրանի եւ «հնգյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որտեղ կքննարկվեն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանմանն ուղղված հետագա քայլերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր