00:00:00

Բաքվի հայտնի շենքերից մեկը Կոլումբիայի փոխարեն լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

16:37, 04 հուլիս 2018 Աշխարհ

Ադրբեջանում հերթական անգամ շփոթել են Հայաստանի ու Կոլումբիայի դրոշների գույները: Հուլիսի 3-ին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ Բաքվի ամենահայտնի շինություններից համարվող Flame Towers բարձրահարկ շենքերից մեկը ներկվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ եռագույնով ներկված շենքի լուսանկարն ակտիվորեն տարածվում է համացանցում՝ դառնալով ադրբեջանցիների անտեղյակությունը ծաղրելու պատճառ: Հայաստանի ու Կոլումբիայի դրոշները շփոթելն Ադրբեջանում նոր երևույթ չէ: Պատճառը Կոլումբիայի պետական դրոշի գույների նմանությունն է հայկականին. այն է՝ դեղին, կապույտ և կարմիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր