00:00:00

Վրաերթ Երեւանի կենտրոնում. Տուժած կնոջ վիճակը կայուն ծանր է

15:11, 04 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 3-ին, ժամը 20:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կորյունի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ, ով գտնվում է ճանապարհի երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր