00:00:00

Կորած 14-ամյա Հայկին երեւանյան խաչմերուկում նկատելու մասին ԱԻՆ-ում ահազանգ է եղել. տղային էլի չեն գտել

14:41, 04 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 02:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռոստովյան եւ Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկի մոտակայքում նկատվել է ս.թ. հունիսի 9-ից որոնվող 14-ամյա Հայկ Հ.-ն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղազննման արդյունքում քաղաքացին չի գտնվել: Հիշեցնենք, որ երեխայի կորելու մասին տեղեկությունն ԱԻՆ փրկարար ծառայությունը ստացել է հունիսի 9-ին ժամը 21:32-ին: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911»  ծառայություն ահազանգ էր ստացվել, որ հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004 թվականին ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ եւ կիսատաբատ: Տեւական որոնողական աշխատանքներն արդյունք չտվեցին, եւ հունիսի 18-ին գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր