00:00:00

Լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում, այդ թվում Գլենդելում ու Գալոի Պուճախում

14:24, 04 հուլիս 2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 4-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10։00-16։00 Նուբարաշեն Բ թաղամասը, թիվ 175 դպրոցը, Անդրանիկի փ. 123, 125, Ճառագայթային Բ, Ճառագայթային Վ, Ճառագայթային Ա, Ճառագայթային Գ շենքերը, 10։30-16։30 Ավան՝ Քուչակ թաղ. 14, 15-23, 48, 49 շենքերը, Իսահակյան թաղ. 3/1, 3/2, 5, 5/5 շենքերը, Ավան վարչական շրջանի շենքը, թիվ 171 դպրոցը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 5 շենքի 9-16 մուտքեր, Արագածոտնի մարզի՝ 11։00-17։00 Մաստարա, Ծաղկասար, Զովաքար եւ Գառնահովիտ գյուղերը, Արարատի մարզի՝ 10։00-14։00 Արբաթ, Խաչփառ գյուղերը մասնակի, Լուսաշող, Լանջառ եւ Լանջանիստ գյուղերը, 10։00-16։00 Նոյակերտ գյուղը մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10։00-14։00 Արենի գյուղը մասնակի, 10։00-16։00 Գնդեւազ գյուղը, Կեչուտ գյուղը մասնակի, Ջերմուկ քաղաքի «Արփա-Սեւան», «Արսքար», «Ջերմուկ Գրանդ» եւ «Ջերմուկ-1» ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-16։00 Շատին գյուղը մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 12։00-16։30 Սեւան քաղաքի Գործարանային փ. 1, 2, Սյունյաց փ. 15, Սայաթ-Նովա փ. 5-11, Էներգետիկների փ. 1-3, Շինարարների փ. 1-5, Նաիրյան փ. 168-181, Նալբանդյան փ. 30-65 բազմաբնակարան շենքերը, Սպանդարյան Իսահակյան փողոցներն ամբողջությամբ, Շահումյան եւ Կարմիր բանակի փողոցների սեփական տները, Սեւանի քաղաքապետարանը, «Յունիբանկ» ընկերությունը, Զինկոմիսարիատը, Սեւանի Պոլիկլինիկան, թիվ 4 եւ ավագ դպրոցները, «Մեծեփ» ռեստորանը, «Համլետ Ասատրյան», «Հ․Սանեյան», «Գ․Ղուկասյան» անհատ ձեռնարկատերերը, Տելեմակ-գազը եւ կեղտաջրերի պոմպակայանը հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Շատվան, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Շատջրեք, Այրք, Վ․Շորժա, ն․Շորժա գյուղերը, Այրք 1,2 ՓՀԷԿ-երը, հարակից բջջային կայանները եւ հանրային բաժանորդները։ 10։00-11։00 Մարտունի քաղաքը մասնակի, Կամյի փողոցը ամբողջությամբ, Շուկայի տարածքը եւ Շրջկոպի թաղամասը։ Շիրակի մարզի՝ 10։00-14։00 Աշոցքի տարածաշրջանի Զույգաղբյուր համայնքը եւ դպրոցի թաղամասը, 10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Ծաղկուտ համայնքը, Լոռու մարզի՝ 11:00-16:00 Սպիտակի տարածաշրջանի Կաշվի գործարանը, Գերմանական բանավանը, Սովխոզային, Էստոնական, Քրքորյան, Ս.Ավետիսյան, Ուզբեկական, Շվեյցարական, Գլենդել, Գալոի Պուճախ թաղամասերը եւ Լեռնանցք գյուղը, Սյունիքի մարզի՝ 10:00-14:00 Վահատուր, Խոզնավար, Խնածախ գյուղերը եւ հարակից ոչ-բնակիչ բաժանորդները, 11:00-16:00 Հացավան, Աշոտավան, Արեւիս, Թասիկ, Բնունիս, Տորունիկ, Թանահատ, Սառնակունք, Սպանդարյան գյուղերը եւ հարակից ոչ-բնակիչ բաժանորդները, Ակներ գյուղը մասնակի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր