00:00:00

Չարենցավանի դատարանի՝ կալանավորների համար նախատեսված խցից 20-ամյա կալանավոր է փախել

14:03, 04 հուլիս 2018 Իրավական

Չարենցավանի դատարանից կալանավոր է փախել: Հուլիսի 2-ին ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Չարենցավանի նստավայրից փախուստի է դիմել 20-ամյա կալանավոր Դավիթ Վաչիկի Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր էր։ Դավիթ Գրիգորյանը փախել է դատարանի՝ կալանավորների համար նախատեսված խցից։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առիթով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր