00:00:00

Ռոբերտ Քոչարյանը կգնա՞ հարցաքննության. Քոչարյանի գրասենյակի արձագանքը. «Ժողովուրդ»

13:53, 04 հուլիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ Կարծես թե յուրահատուկ սցենարով են զարգանում իրադարձությունները։ «Ժողովուրդ» օրաթերթը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց` կգնա՞ Քոչարյանը հարցաքննության։ Ի պատասխան Սողոմոնյանը նշեց. «Ճիշտն ասած` չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է այդ թեման (հարցաքննության կանչել-չկանչելու) այդպիսի դրամատիկ երանգներ ձեռք բերել: Եվ ինչո՞ւ եք դա ինչ-որ յուրահատուկ սցենար համարում: Ո՞րն է խնդիրը, ես չեմ հասկանում: Ձեր կարծիքով, եթե անցած տարիներին նախաքննական մարմնի մոտ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցեր ծագեին, ինքը հրաժարվելո՞ւ էր պատասխաններ տալ: Թե՞ ինքնին հարցաքննվելը ինչ-որ աշխարհացունց իրադարձություն է: Բացարձակապես: Հիշեցնեմ` լինելով ՀՀ գործող նախագահ` Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հոկտեմբերի 27-ի» գործով քննիչին և պատասխանել է նրա հարցերին, ինչն արձանագրված է, և այդ զրույցը կցված է գործին (եթե չեմ սխալվում` նույնիսկ հրապարակված է մամուլում): Հիմա ո՞րն է հարցաքննության փաստի «պատմականացումը»` ես անկեղծ չեմ հասկանում»։ Հավելենք, որ Սողոմոնյանն «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր