00:00:00

Ինչ ունեցվածք ունի պաշտպանության փոխնախարարը. «Փաստ»

13:40, 04 հուլիս 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ–պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։ Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Փախչանյանը 900 հազար ՌԴ ռուբլով վաճառել է իրեն պատկանող «AUDI A6 V6 2.8» մակնիշի ավտոմեքենան։ Նախորդ տարվա վերջին ունեցել է փոխառություններ՝ 4 միլիոն 500 հազար դրամի չափով։ Դրամական միջոցները 2017թ. սկզբին կազմել են 2 միլիոն 340 հազար դրամ, 2500 ԱՄՆ դոլար ու 990 հազար ՌԴ ռուբլի, իսկ տարեվերջին՝ 1 միլիոն 200 հազար դրամ, 16 հազար 400 ու 1 միլիոն 360 հազար ռուբլի։ Տարեկան եկամուտները ստացվել են 5 միլիոն 20 հազար դրամ աշխատավարձից, 694 հազար 200 ռուբլի վարձակալության դիմաց ստացված վճարից, 5 միլիոն 595 հազար ռուբլի շահաբաժնից ու 1043 դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված վճարից»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր