00:00:00

WTI նավթի գինը 2014 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 75 դոլարը

02:16, 04 հուլիս 2018 Աշխարհ

Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի գինը նյույորքյան առևտրային բորսայում աճել է 1.53 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 75.07 դոլար: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին վկայում են աճուրդի տվյալները: Վերջին անգամ այս տեսակի նավթի մեկ բարելի գինը 75 դոլարից բարձր է եղել 2014-ի նոյեմբերին: Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի գինն, իր հերթին, աճել է 1.36 դոլարով՝ կազմելով 78.35 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Նավթի թանկացման ֆոնին դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ նվազել է 0.42 տոկոսով՝ կազմելով 63.16 ռուբլի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր