00:00:00

Բաքվում կրկին զանգվածային հոսանքազրկումներ են գրանցվել. մետրոյի կայարանները փակվել են

01:26, 04 հուլիս 2018 Աշխարհ

Բաքվում փակվել են մետրոյի բոլոր կայարանները, որոնք առանց լույսի են մնացել: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բաքվի մետրոպոլիտենի մամլո ծառայության ղեկավար Բախտիյար Մամեդովին, ստորգետնյա կայարաններից մարդկանց են տարհանում: Բաքվի կենտրոնական շրջանը երեքշաբթի մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Նախօրեին ողջ երկրով մեկ հոսանքի անջատումներ էին տեղի ունեցել: Գիշերը հայտնի էր դարձել Ադրբեջանում լույսի զանգվածային անջատումների մասին: Հոսանքազրկումների պատճառ էր դարձել երկրի կենտրոնական Մինգյաչևիր քաղաքի ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունը, որից հետո հրդեհ է բռնկվել: Երկրի ԱԻՆ-ի տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: «Ազերէներջի» ընկերության ղեկավար Էթիբար Պիրվերդիևը տեղեկացրել է, որ վթարի պատճառ է դարձել շոգը: Երեքշաբթի Ադրբեջանի նախագահը հրահանգել է պետական հանձնաժողով ստեղծել՝ պատճառների և միջադեպի մեղավորներին բացահայտելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր