00:00:00

Իրանը հավատարմություն է հայտնել Արևմուտքի հետ կնքված միջուկային ծրագրին

00:56, 04 հուլիս 2018 Աշխարհ

Թեհրանը կշարունակի հավատարիմ մնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին այնքան ժամանակ, քանի դեռ իր շահերը հաշվի կառնվեն: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին շվեյցարական Բեռնում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իրանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հուլիսի 6-ին կհանդիպեն Վիեննայում՝ միջուկային գործարքի հետագա պահպանման մասին բանակցություններ վարելու: Այս հանդիպումը կլինի առաջինը համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Քննարկման առարկան, ինչպես ակնկալվում է, կլինի Բրյուսելի կողմից առաջարկվող «խթանների փաթեթը», որը կոչված է համոզելու Թեհրանին չչեղարկել պայմանագիրը: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մայիսի վերջին 7 պայման էր առաջադրել, որոնց հետևելը թույլ կտա պահպանել Թեհրանի հավատարմությունը միջուկային գործարքին: Խամենեիի խոսքով՝ Եվրոպան պետք է երաշխավորի, որ Իրանը կկարողանա նախկինի պես նավթ վաճառել: Եթե ԱՄՆ-ը վնաս հասցնի իրանական նավթի վաճառքին՝ եվրոպական երկրները պետք է փոխհատուցեն այն: Հիշեցնենք, որ իրանական միջուկային գործարքից դուրս գալու որոշման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մայիսի 8-ին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է վերականգնել նախքան գործարքի կնքումը սահմանված պատժամիջոցներն Իրանի և իրանական ընկերությունների հետ աշխատող կառույցների նկատմամբ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր