00:00:00

Ռուսաստանում ավտովթարի հետեւանքով ՀՀ երկու քաղաքացի է զոհվել, մեկը վնասվածքներ է ստացել

17:42, 03 հուլիս 2018 Աշխարհ

Հուլիսի 3-ին Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանում տեղի ունեցած մահացու ավտովթարի մեղավորը BMW-ի 23-ամյա վարորդն է, որը բախվել է «Ջիգուլի» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում երկու մարդ է մահացել, եւս մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, գրում է «ՄԿ»-ն: Ինչպես պարբերականին հայտնել են իրավապահ մարմիններում, Իլյինսկու ավտոմայրուղու 12-րդ կիլոմետրի վրա ժամը 1.00-ին 7-րդ սերիայի BMW-ն դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի եւ բախվել է «ՎԱԶ»-ին: Բախումից «ՎԱԶ»-ը մի կողմ է նետվել, իսկ ավտոմեքենայի դիմային հատվածը մետաղի թափոնի է վերածվել: «ՎԱԶ»-ի 29-ամյա վարորդը եւ նրա կողքին նստած 22-ամյա ուղեւորը տեղում մահացել են (նրանք Հայաստանի քաղաքացիներ են): Իսկ հետեւի նստարանի 50-ամյա ուղեւորը, որը եւս հայ է, հիվանդանոց է տեղափոխվել՝ փորի վնասվածք, կողոսկրերի կոտրվածք, առաջին աստիճանի ցնցում նախնական ախտորոշմամբ: Վթարի մեղավորը վնասվածքներ չի ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր