00:00:00

ԱՄՆ-ում Անկախության օրը պլանավորվող ահաբեկչական ակտ է կանխվել

03:24, 03 հուլիս 2018 Աշխարհ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է տղամարդուն, որը պլանավորում էր ահաբեկչական ակտ իրականացնել երկրի Անկախության օրը՝ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում: Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Դեմետրիուս Փիթս անունով տղամարդը, որը հայտնի է նաև որպես Աբդուր Ռահիմ Ռահֆիկ, բազմիցս կողմ է արտահայտվել «Ալ Կաիդա» կազմակերպությանն ու ու կոչ արել ոչնչացնել ԱՄՆ-ի զինվորականներին: Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդը պլանավորում էր տոնական հրավառության ժամանակ ռումբ պայթեցնել ամբոխի մեջ: Նա տեղեկություններ էր հավաքում քաղաքային պարկի ու առափնյա գոտու անվտանգության ծառայության կայանի մասին՝ ահաբեկչությունը նախապատրաստելու համար: Նշվում է, որ տղամարդուն մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր