00:00:00

ԱՄՆ-ի Առեւտրարդյունաբերական պալատը դեմ է արտահայտվել Թրամփի առեւտրային քաղաքականությանը

00:32, 03 հուլիս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ի Առեւտրարդյունաբերական պալատը՝ երկրի խոշորագույն գործարար խումբը եւ, որպես կանոն  Հանրապետական կուսակցության սերտ դաշնակիցը, արշավ է կսկսում նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրային քաղաքականությանը դիմակայելու համար: Ըստ Reuters-ի, նոր արշավն իրենից բիզնեսի հսկայի ագրեսիվ ջանքն է ներկայացնում: Նահանգներում իրավիճակի վերլուծության հիման վրա Պալատը պնդում է, որ Թրամփը գլոբալ առեւտրային պատերազմի վտանգ է առաջացնում, որը հարված կհասցնի ամերիկյան սպառողների դրամապանակներին: «Վարչակազմը սպառնում է խաթարել տնտեսական առաջընթացը», - ասել է Պալատի նախագահ Թոմ Դոնոխյուն: «Մենք պետք է հասնենք ազատ եւ արդար առեւտրին, բայց ոչ նման միջոցներով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր