Devletin bakanı mafya ağzıyla Türkiye’nin üçüncü büyük partisinin başkanını tehdit ediyorsa, ortada devlet değil bir mafya yapılanması var demektir.
Cumhuriyet
✔@cumhuriyetgzt
Pervin Buldan: Süleyman Soylu beni arayarak "Size haddinizi bildireceğiz, size artık yaşama hakkı yok, nereye gidiyorsanız gidin" dedihttp://www.cumhuriyet.com.tr/haber/turkiye/1010614 …
Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն սպառնալիքներին, որոնք ուղղված էին իրենց կուսակցությանը և համանախագահ Փերվին Բուլդանին:
Սոյլուի սպառնալիքների մասին հայտնել էր հենց անձամբ Բուլդանը:
Փայլանը Twitter-ի միկրոբլոգի իր էջում գրառում է արել.
«Եթե պետության նախարարը իր մաֆիոզ բերանով սպառնում է իր մեծությամբ Թուրքիայի երրորդ կուսակցությանը, ապա կարող ենք ասել, որ սա ոչ թե պետություն է, այլ մաֆիա»:
Հիշեցնենք, որ Սուլեյման Սոյլուն սպառնացել էր թե Թուրքիայի Աղրը բնակավայրում քարը քարի վրա չի թողնի՝ ինչպես դա եղել է Սուրում, Նուսայբինում և Ջիզրեում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողությունների ժամանակ։