00:00:00

Կանադան պատասխան մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար

03:51, 30 հունիս 2018 Աշխարհ

Կանադան հուլիսի 1-ից պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլանդը: Կանադացի նախարարի խոսքով՝ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի չեղարկի Կանադայից ներկրվող պողպատի և ալյումինի համար սահմանված մաքսատուրքը: Նշվում է, որ Օտտավան օգնություն կցուցաբերի ալյումինի և պողպատի կանադացի արտադրողներին, ինչպես նաև ֆերմերներին: Այդ նպատակի իրականացմանը 2 մլրդ կանադական դոլար կհատկացվի (մոտ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար): Նախարարը նշել է, որ մի շարք ամերիկյան ապրանքների ներկրման համար նոր մաքսատուրքերի տոկոսադրույքը կկազմի 15-25 տոկոս: Ներկրվող ապրանքների ընդհանուր ծավալը, որոնց վրա կտարածվեն նոր մաքսատուրքերը, կկազմի 16.6 մլրդ կանադական դոլար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր