00:00:00

Թուրք պատգամավորին կալանավորել են Գյուլենի հետ առնչություն ունենալու գործի շրջանակներում

02:06, 30 հունիս 2018 Աշխարհ

Թուրքական դատարանը որոշում է կայացրել մինչև դատական լսումների անցկացումը կալանքի տակ առնել խորհրդարանական Էրեն Էրդեմին, որը ներկայացնում է Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցությունը: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, պատգամավորին մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդների՝ ահաբեկչական ճանաչված շարժմանն աջակցելու, ինչպես նաև ընդդիմադիր թերթում խմբագիր եղած ժամանակ նյութերի անօրինական հրապարակման մեջ: Նշվում է, որ նրա գործով դատական նիստը նշանակված է սեպտեմբերին: Էրդեմին նախկինում արդեն արգելել էին դուրս գալ երկրից՝ հետաքննության պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր