00:00:00

Լեհաստանի Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

19:48, 29 հունիս 2018 Աշխարհ

Լեհաստանի Սենատն այսօր՝ հունիսի 29-ին, միաձայն վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը: Նշենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Այս պահին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացրել են բալթյան երեք երկրները՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ռումինիան, ինչպես նաեւ Լեհաստանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր