00:00:00

Ֆրանսիայում շինանյութի արտադրող խոշորագույն ընկերությանը մեղադրել են ԻՊ-ի հետ համագործակցելու մեջ

03:30, 29 հունիս 2018 Աշխարհ

Ֆրանսիայում շինանյութ արտադրող Lafarge խոշորագույն ընկերությանը մեղադրանք է առաջադրվել Սիրիայում ահաբեկիչների հետ համագործակցելու և մարդկության դեմ իրականացված հանցագործություններին մասնակցություն ցուցաբերելու մեջ: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ֆրանսիական հեռուստաալիքին, տվյալ գործի քննությունը տևել է երկու տարի: Այն հիմնականում վերաբերում է ընկերության Lafarge Cement Syria սիրիական մասնաճյուղին: Հետաքննության տվյալներով՝ ընկերությունը 2011-2015 թվականների ընթացքում սիրիական մասնաճյուղին 13 մլն եվրո է փոխանցել Սիրիայի հյուսիսում գործող գործարանի աշխատանքը չդադարեցնելու համար: Այդ գումարի մի մասը, հետաքննության տվյալներով, փոխանցվել է ծայրահեղական խմբավորումներին, մասնավորապես «Իսլամական պետությանը»: Այդ գումարի դիմաց ահաբեկիչները չեն խոչընդոտել գործարանի աշխատանքին և աշխատակիցների տեղաշարժին: Բացի այդ, ընկերությունը մեղադրվում է ահաբեկիչներին մոտ կանգնած մատակարարներից նավթ և այլ տեսակի հումք գնելու մեջ: Ընկերությունն արդեն հայտարարել է, որ կհասնի բոլոր մեղադրանքների չեղարկմանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր