00:00:00

ԱՄՆ-ն պնդում է, որ երկրները հրաժարվեն իրանական նավթից

03:01, 29 հունիս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ն պատրաստ է յուրաքանչյուր դեպքի համար աշխատել երկրների հետ՝ իրանական նավթի ներմուծումը կրճատելու համար, քանի որ Վաշինգթոնը պատրաստվում է նոյեմբերին Թեհրանի դեմ կրկնակի պատժամիջոցներ կիրառել: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով, երկրները ստիպված կլինեն մինչեւ նոյեմբեր կրճատել իրանական նավթի ներմուծումը, քանի որ պատժամիջոցները հազիվ թե մեղմացվեն: «Մեր նպատակն է աշխատել այն երկրների հետ, որոնք ներմուծում են իրանական նավթը, որպեսզի մինչեւ նոյեմբերի 4-ը նրանք ներկրումը զրոյի հասցնեն», - ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել այն երկրների հետ, որոնք անհատական հիմունքներով նվազեցնում են ներմուծումը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն լուրջ է վերաբերում Իրանի վրա ճնշում գործադրելու ջանքերին, որպեսզի փոխի նրա «սպառնացող վարքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր