00:00:00

Մերկել. Միգրացիան կարող է վճռորոշ հարց լինել ԵՄ-ի համար

00:46, 29 հունիս 2018 Աշխարհ

Գերմանիան եւ Եվրամիությունը միգրացիայի խնդրի լուծման հարցում «դեռեւս այնտեղ չեն, որտեղ մենք ցանկանում ենք», - ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հունիսի 28-ին Բունդեսթագում ներկայացնելով կառավարության հայտարարությունը, հաղորդում է DW-ն: «Եվրոպաի առջեւ շատ մարտահրավերներ կան», - զգուշացնում է կանցլերը, «բայց միգրացիայի հարցը կարող է Եվրամիության համար վճռորոշ խնդիր դառնալ»: ԵՄ-ի ներսում երկրորդային միգրացիան պետք է կարգավորվի: Եթե այդ հարցով ԵՄ բոլոր երկրների հետ չհաջողվի պայմանավորվել, ապա, ըստ կանցլերի, անհրաժեշտ է ստեղծել երեք երկրների կոալիցիա, որոնք պատրաստ են համագործակցել այդ հարցով: Այնուամենայնիվ, սա չպետք է լինի միակողմանի, չհամաձայնեցված կամ երրորդ կողմի հաշվին, ընդգծել է Մերկելը: Հունիսի 28-ին Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության պետությունների եւ կառավարության ղեկավարների երկօրյա գագաթաժողովը: Նախ կքննարկվեն պաշտպանության, առեւտրի եւ ֆինանսների հարցերը, իսկ երեկոյան, մասնակիցները կանցնեն միգրացիայի թեմային: Գագաթաժողովում Մերկելի խնդիրը փախստականների վերաբերյալ որոշման կայացմանը հասնելն է: Հունիսին նրա ՔԴՄ-ի եւ բավարական ՔՍՄ-ի միջեւ, որի ղեկավարաը Գերմանիայի ՆԳ նախարար Հորստ Զեեխոֆերն է, կոնֆլիկտ առաջացավ: Նա առաջարկում է արգելել Գերմանիա մուտք գործել միգրանտներին, որոնք արդեն գրանցվել են ԵՄ-ի մյուս երկրում: Նա պնդում է, որ առաջին երկրները Դուբլինի համաձայանգրին համապատասպան նրանց հետ ընդունեն: Անգելա Մերկելը կարծում է, որ այս կարծիքը հակասում է ապաստան տրամադրելու եվրոպական ստանդարտներին եւ գերմանական օրենքներին, ինչպես նաեւ անարդարացի է Հունաստանի եւ Իտալիայի հանդեպ: Գերմանիայի կառավարության ղեկավարը պնդում է, որ խնդիրը պետք է ԵՄ-ում լուծվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր