00:00:00

Ով է նա, ով է նա երգը կլսեք. Ալիկ Սարգսյանը՝ վարչապետի թեկնածուի մասին (տեսանյութ)

16:35, 06 մարտ 2018

«Ես չգիտեմ, դա Մանվել Գրիգորյանի կարծիքն է, եւ հենց իրեն պետք է հարցնեք, որովհետեւ ինքը լավ գիտի Արցախը, պատերազմը, եւ ակնկալիքները տարբեր մարդկանցից տարբեր են լինում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությանը: «Եթե դուք կարողանաք այսօր մի հատ մարդու անուն տալ այս Հանրապետության մեջ, բացի իրենից, որ կարող է Ալիեւի կամ Ադրբեջանի հետ Արցախի հարցով  «պերեգավորներ» կամ խոսք տանել, ինձ ասեք, ես…»: Երեկ լրագրողների հետ զրույցում ասել  էր  ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ի պատասխան այն հարցի, թե  բացի Սերժ Սարգսյանից ՀՀԿ-ում չկա այլ անձ, ով հավակնում է վարչապետի պաշտոնին: Երբ Մանվել Գրիգորյանի առաջարկին ի պատասխան լրագրողները տվել են վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, նա այսպես է արձագանքել. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից: Լավ վարչապետ է, կարող է հետագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ սաղ աշխարհի… Վազգենից էլ, Լեւոնից էլ, Ռոբերտից էլ լավ իմանա, բայց էս պահին դուք ինձ անուն տվեք: Այս պահին ես չեմ տեսնում»: Ալիկ Սարգսյանն ասաց, որ վարչապետի թեկնածուի հարցը երբ քննարկվի ինքը կասի իր դիրքորոշումը: Irakanum.am-ի հարցին, թե ով ունի ավելի շատ իրավունք, Սերժ Սարգսյանը, թե՞ Կարեն Կարապետյանը ապրիլին ստանձնելու երկրի վարչապետի պաշտոնը, Ալիկ Սարգսյանը տվեց հետեւյալ պատասխանը.«Իզուր եք էդքան կոնկրետացնում, ես հիմա էդ հարցին չեմ էլ ուզում պատասխանել, ես բնականաբար իմ կարծիքը ունեմ, բայց օրը կգա եւ ես կասեմ, թե ով ավելի լայն հնարավարորություններ ունի, ով ավելի շատ արտաքին այս աշխարհում...»: Ո՞վ է նա, լրագրողներից մեկի դիտարկմանը, Սարգսյանն արձագանքեց. Ով է նա երգը կլսեք...»: Այլ մանրամասներ՝ Irakanum.am-ի  տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=zpBo0PonBaw&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր