Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը գրում է.
«Մինչ ՊՆ-ի վերնախավը փիառվելու համար օրական մի քանի զորամաս է այցելում, ցուցադրվում են կադրեր զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարձրացման, հոգատարության մասին, իսկ իրականությունն իր հերթին շարունակում է շատ ավելի դաժան գտնվել։
Մի քանի օր առաջ Ճամբարակի մոտ տեղի ունեցած ծանր միջադեպը, իսկ այսօր՝ արդեն նոր ողբերգական դեպքի մասին ենք լսում, զինծառայողի մահվան ելքով։
Լա´վ, դեռ քանի՞ զինծառայող էլ պետք է մահանա, որպեսզի PR-ի փոխարեն սկսվի իրական համակարգային գործողություններ, որ զինվոր չմահանա, ճակատագրեր չխեղվեն ու ընտանիքներ չքանդվեն:
Ի՞նչ գործողություններ են արվել, որպեսզի զորքերից այդ արատավոր բարքերը վերացվեն, օրինակ` քանի՞ բռնության դեպք է կանխվել, քանի՞ զինծառայող է հայտնվել ռիսկային խմբում և ստացել աջակցություն, քանի՞ քրեական ենթամշակույթի դեպք է բացահայտվել, քանի՞ պատասխանատու է պատժվել»: