«Վերջնական արձանագրենք. բանակում ոչ թե առանձին խնդիրներ ունենք, այլ խայտառակ բարձիթողի իրավիճակ: Չենք հասցնում ուշքի գալ մի ողբերգական դեպքից, արդեն հաջորդի մասին ենք լսում։
Քանի դեռ գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է, Պապիկյանի փոխարեն գալու է մեկ ուրիշ Պապիկյան։
Մեր բանակին հերթական պաշտոնափոխությունը չէ, որ պետք է, այլ՝ հուսալի և պրոֆեսիոնալ կառավարում, որը կապահովի յուրաքանչյուր զինվորի անվտանգությունն ու բարեհաջող ծառայությունը հայրենիքին»: