00:00:00

Թուրք վերլուծաբան. «Ղարաբաղի հարցում Թուրքիան և Ռուսաստանը տարբեր ճակատներում են»

22:00, 28 հունիս 2018 Աշխարհ

Ամերիկյան «Brookings» ինստիտուտի Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով փորձագետ Օմեր Թաշփընարը հարցազրույց է տվել «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը: Նա անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությանը։ «Deutsche Welle»-ի լրագրողի հարցին, թե Էրդողանի իշխանության պայմաններում ինչպես կլինի ռուս-թուրքական հարաբերությունների ապագան, թուրք վերլուծաբանը պատասխանել է. «Ըստ էության՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերություն չկա: Գրեթե չկա մեկ հարց, որի շուրջ Ռուսաստանը և Թուրքիան համակարծիք լինեն, իսկ ամենակարևոր հարցերում հակադիր բևեռներում են։ Օրինակ՝ Էրդողանը Ղրիմի վերաբերյալ անում է այնպիսի հայտարարություններ, որոնք Ռուսաստանին բնավ դուր չեն գալիս։ Ղարաբաղի հարցում ևս  Թուրքիան և Ռուսաստանը տարբեր ճակատներում են։ Հունաստանի և Կիպրոսի հարցում Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, պաշտպանում է հույների շահերը։ Հաճախ անտեսվում են նաև Ռուսաստանի և քրդերի միջև եղած կապերը։ ԱՄՆ-ն «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ Ռուսաստանը՝ ոչ։ Ճիշտ է, Թուրքիայի «սերը» Ռուսաստանի հանդեպ անպատասխան չէ, բայց միևնույն ժամանակ Թուրքիան դեռ շարունակում է ԱՄՆ-ի հետ կիսել ռազմավարական հայեցակարգ»։
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր