00:00:00

Բելառուսի ԱԳ նախարարը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

15:41, 28 հունիս 2018 Աշխարհ

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Համանախագահներն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նախարարին  ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց ներդրած ջանքերի և շփման գծում իրավիճակի մանրամասները: Հանդիպման ընթացքում քննարկվել է Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ արդիական խնդիրները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Բելառուսի հնարավոր մասնակցության հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր