00:00:00

Հասան Ռոհանին խոստացել է «ծնկի բերել» ԱՄՆ-ին

03:28, 28 հունիս 2018 Աշխարհ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է «ծնկի բերել» ԱՄՆ-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ նրա ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ: «Մենք ոչ մի պարագայում կապիտուլյացիայի չենք ենթարկվի ԱՄՆ-ի առաջ և կպահպանենք պատմական ազգային մեծությունը, ինքներս այս կամային պայքարում ծնկի կբերենք ԱՄՆ-ին», - հայտարարել է Ռոհանին: Իրանի նախագահի հայտարարությունը տեղի է ունեցել երկրում տիրող լարված իրավիճակի ֆոնին՝ կապված երկրի տնտեսական խնդիրների հետ: Իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Ռոհանին ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը փորձում է տնտեսական ճնշում գործադրել Թեհրանի վրա և հոգեբանական պատերազմ է վարում Իրանի դեմ: «Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ դժվարությունների և խնդիրների առաջ ենք կանգնած՝ անդավաճան մնալով մեծությանը, ազատությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, հանրապետական կարգին, կրոնին ու մշակույթին»,- ընդգծել է իրանցի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր