00:00:00

Սիրիայում տիրող արհավիրքի վերջը չի երևում

21:05, 27 հունիս 2018 Աշխարհ

Սիրիայում տիրող արհավիրքի վերջը չի երևում: Արդեն որերորդ անգամ, Սիրիայի հարավարևմտյան հատվածում բռնության վերջին ալիքի պատճառով երեխաները հայտնվում են կրակի թիրախում: Տիրող պատերազմական գործողությունների հետևանքով միայն երեք օրում գրեթե 20,000 երեխա է տարհանվել ընտանիքների հետ միասին: Չորս երեխա սպանվել է, իսկ շատերը՝ վիրավորվել: «Վերջին հարձակումներից հետո քաղաքային ենթակառուցվածքները խոշոր վնասներ են կրել՝ այդ թվում վնասվել է տարածքային հիվանդանոցը, իսկ դա միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է: Երեխաներն ու նրանց ընտանիքները սննդի, հիգիենայի պարագաների, դեղորայքի և պաշտպանության կարիք ունեն: Նրանք, ովքեր ուզում են հեռանալ, պետք է ապահով վայր հասնելու հնարավորություն ունենան՝ հեռու պատերազմի ահ ու սարսափից: Ես կոչ եմ անում Սիրիայում պատերազմող բոլոր կողմերին՝ պահպանել և հարգել քաղաքացիների պաշտպանության հիմնարար սկզբունքը և դասել երեխաների անվտանգությունն ամեն ինչից վեր: ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է աջակցության ձեռք մեկնել այս նոր սրման արդյունքում տուժածներին: Ողջ հարավարևմտյան հատվածում մեր աշխատակիցներն արդեն իսկ հարյուր-հազարավոր տուժած ընտանիքների տրամադրում են մի շարք ծառայություններ, այդ թվում՝ առողջապահական, սննդի, ջրի, սանիտարահիգիենիկ պարագաների մատակարարման, ինչպես նաև՝ կրթական ծառայություններ և սոցիալ-հոգեբանական աջակցություն: Սիրիայի երեխաների կրած տառապանքն անընդունելի է: Սա չպետք է չափանիշ դառնա նրանց համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր