00:00:00

Պերմում հայը 24 միլիոն ռուբլի է յուրացրել՝ թանկարժեք ավտոմեքենաների վաճառքից

20:47, 27 հունիս 2018 Աշխարհ

Պերմում դատարանի առջև է կանգնելու Հայաստանի քաղաքացին, որին մեղադրում են ավելի քան 24 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ։ 38-ամյա տղամարդը կեղծ փաստաթղթերով «պրեմիում դասի» ավտոմեքենաների ձեռք բերում է ձևակերպել տարբեր կազմակերպությունների համար։ 2013-2016 թվականների ընթացքում Պերմի ավտոսրահներից նա վեց թանկարժեք ավտոմեքենա է ձեռք բերել՝ ընդհանուր առմամբ ավելի քան 24 միլիոն ռուբլի արժողության,– հաղորդել են երկրամասի դատախազությունից։ Գնելուց հետո նա մեքենաները իր սեփականությունն է դարձրել։ Մեքենաների վաճառքից ստացված միջոցները նա յուրացրել է, իսկ վարկի մարման իր ստանձնած պարտավորությունները չի կատարել։ Պերմի երկրամասի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Տղամարդը դատարանի առջև է կանգնելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր