00:00:00

Սուպերվարչապետացման համակարգը շարունակվում է

15:41, 06 մարտ 2018

Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Նա նկատեց, որ այժմ նախագահը օրենքով սահմանված դեպքերով կարող  է շնորհել պարգևներ: Նախագծով առաջարկվում է շքանշանների, մեդալների, կոչումների նշանակման ընթացակարգը սահմանել օրենքով, նաև սահմանել դրանց ձևերն ու տեսքը: Նախատեսվել է նաև, որ հանրապետության նախագահին պարգևատրման միջնորդություն անելու իրավունք ունենան վարչապետը, պատգամավորը, ՍԴ նախագահը, ԲԴԽ-ը, իսկ մյուս պետական մարմիններն առաջարկով դիմում են վարչապետին, միջնորդությունից հետո նախագահը սահմանված կարգով տալիս է այդ պարգևները: Նախատեսվում է նաև, որ հայրենիքի շքանշանով պարգևատրվող անձը համարվի նաև հայրենիքի հերոս: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե հանրապետության նախագահն առանց միջնորդագրի ինքնուրույն պարգևատրում անելու որոշում ունի, թե ոչ: «Սա հստակ նախագահի լիազորությունն է, ինչո՞ւ եք օրենքը ձևակերպել այնպես, որ առանց հիմնականում վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրում անել»: Փոխնախարարը պատասխանեց, որ արդեն նշեց, որ 4 անձ հնարավորություն ունի դիմելու նախագահին միջնորդագրով: Ինչ վերաբերում է ինչու ինքնուրույն ՀՀ նախագահը չի կարողանալու նման պարգևներ սահմանել, Հովհաննիսյանն ասաց, որ դա էլ 139-րդ հոդվածից է բխում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր