00:00:00

ԱՄՆ-ն C-400 համակարգեր ձեռք բերելու դեպքում Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով

02:35, 27 հունիս 2018 Աշխարհ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միտչելը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը լուրջ հարված կհասցնի Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններին: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին: «Մենք Թուրքիային հստակ հասկացրել ենք, թե ինչպիսին կլինեն հետևանքները C-400 համակարգերը ձեռք բերելու դեպքում: Մենք օրենքին համապատասխան պատժամիջոցներ կկիրառենք»,- ասել է նա Սենատում կայացած լսումների ընթացքում: Նա հավելել է՝ եթե գործարքն այնուամենայնիվ կայանա, Անկարայի և Վաշինգտոնի միջև նախկին հարաբերությունները դժվար կլինի վերականգնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր