00:00:00

Էրդողանի մամուլի խոսնակը՝ ամերիկացի կոնգրեսական Շիֆին. «Բերանդ փակիր»

21:07, 26 հունիս 2018 Աշխարհ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը կոպիտ է արտահայտվել ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆֆի հասցեին, ով չի ցանկացել շնորհավորել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախագահ վերընտրվելու կապակցությամբ։ Ամերիկացի կոնգրեսականը Twitter-ի իր պաշտոնական էջում մասնավորապես գրել է. «Թուրքիայում նախորդ հանգստյան օրերին տեղի ունեցած ընտրություններում Էրդողանը «հաղթեց» միայն ընդդիմությանը ձերբակալելու, բռնություն գործադրելու և ազատ մամուլի նկատմամբ ճնշումներ իրականացնելու շնորհիվ։ Ես չեմ շնորհավորում Էրդողանին»։ Ի պատասխան այս գրառմանը, Քալընը իր Twitter-ի էջում գրել է. «Էրդողանը քո շնորհավորանքի կարիքը չունի։ Թուրք ժողովուրդը կայացրել է իր որոշումը։ Բերանդ փակիր»։ Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած ընտրությունների նախնական տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Adam Schiff ✔ @RepAdamSchiff Erdogan “won” reelection in Turkey this weekend only by decimating the opposition through arrests, violence and squashing freedom of the press. Turkey's descent into autocracy is another reminder that democracy is under assault worldwide. DO NOT CONGRATULATE. 4:54 AM - Jun 26, 2018 28.5K 11.8K people are talking about this Twitter Ads info and privacy Ibrahim Kalin ✔ @ikalin1 President Erdoğan certainly does not need YOUR @RepAdamSchiff congratulations. Turkish people have spoken up. You need to shut up. Adam Schiff ✔ @RepAdamSchiff Erdogan “won” reelection in Turkey this weekend only by decimating the opposition through arrests, violence and squashing freedom of the press. Turkey's descent into autocracy is another reminder that democracy is under assault worldwide. DO NOT CONGRATULATE. 11:32 AM - Jun 26, 2018 5,987 2,727 people are talking about this Twitter Ads info and privacy Աղբյուր` ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր