Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել են երկու երկրների միջեւ գործընկերային հարաբերությունների ընդլայնման հարցում փոխադարձ հետաքրքրվածությունը։ Նշվել է նաեւ էներգետիկայի բնագավառում ռազմավարական համատեղ նախագծերի` «Ակկույու» ատոմակայանի եւ «Թուրքիական հոսք» գազատարի առաջնային բնույթը:
Կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել սիրիական կարգավորման հարցերի շուրջ:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր էր ուղարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու, ինչպես նաեւ երկրում անցկացված ընտրություններում Արդարություն եւ զարգացում կուսակցության հաղթանակի կապակցությամբ: