00:00:00

Մոնպելյե քաղաքում անհայտ անձը մեքենայից կրակահերթ է բացել

03:43, 26 հունիս 2018 Աշխարհ

Ֆրանսիայի հարավում՝ Մոնպելյե քաղաքում անհայտ անձը մեքենայից կրակահերթ է բացել:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13։30-ին քաղաքի հյուսիս–արեւմտյան Մոսոն շրջանում։ FranceSoir–ը պարզաբանում է, որ միջադեպը տեղի է ունեցել Stade de la Mosson ֆուտբոլային մարզադաշտից ոչ հեռու, որը MHSC ֆուտբոլային ակումբի մարզադաշտն է համարվում։ Դեպքի հանգամանքները պարզվում են, սակայն հայտնի է, որ միջադեպի հետեւանքով առնվազն մի երիտասարդ է տուժել, ով 20 տարեկան է։ Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են Մոնպելյեի համալսարանական հիվանդանոցում։
Պարբերականի տվյալներով, երիտասարդը հարձակման պահին կանգնած է եղել տրամվայի կանգառում, նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել են։ Չի բացառվում, որ կան նաեւ այլ վիրավորներ։
BFM հեռուստաալիքը մատնանշում է, որ միջադեպի հետեւանքով մի քանի մարդ է տուժել, նրանցից 2-ը հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Հեռուստաալիքի տվյալներով, հրձիգը իրավապահների կողմից ձերբակալվել է։ FranceInfo ռադիոկայանն էլ նշում է, որ տուժել է 4 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր