00:00:00

Մերկելը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

02:58, 26 հունիս 2018 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և կոչ արել խորացնել ու զարգացնել երկրների համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը: «Հարգելի՛ պարոն նախագահ, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները ձեր վերընտրվելու կապակցությամբ: Ուրախ կլինեմ ձեզ հետ զարգացնել ու խորացնել մեր երկրների համագործակցությունը», - նշել է կանցլերը: Մերկելը հավելել է, որ Գերմանիան ու Թուրքիան կապում է «բազմամյա ընկերությունը», ինչպես նաև՝ նորագույն մարտահրավերները, օրինակ՝ «ճգնաժամերն Արևելքում և դրա հետ կապված միգրացիոն հոսքերը», որոնք «զգալիորեն» անդրադառնում են Բեռլինի ու Անկարայի վրա: Ինչպես նշել էր Anadolu գործակալությունը, Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկի արդյունքում երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է ձայների 52.5 տոկոսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր