00:00:00

Ղազախստանում ձերբակալվել են ծայրահեղ արմատական խմբավորումների անդամներ

01:14, 26 հունիս 2018 Աշխարհ

Ղազախստանում ձերբակալվել է ծայրահեղ արմատական խմբավորումների 8 անդամ՝ երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացրել է Ղազախաստանի Ազգային անվտանգության լրատվական ծառայությունը: «2018 թվականի հունիսի 25-ին Ղազախստանի Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից կասեցվել է ռադիկալ խմբավորումների անդամների գործունեությունը: Հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է խմբավորումների 8 անդամ, առգրավվել է զենք, զինամթերք»,-ասված է հաղորդագրության մեջ: Ղազախստանի Ազգային անվտանգությունը նշում է, որ նշված անձինք կասկածվում են Ղազախստանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու, ահաբեկչության քարոզչության, ինչպես նաև գույքային հանցագործությունների համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր